Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Բուդապեշտում բողոքի ակցիային՝ կոչ անելով նախագահին չստորագրել նոր օրենքը, որը կարող է հանգեցնել հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի աջակցությամբ հիմնադրված Կենտրոնական Եվրոպական համալսարանի փակմանը:
Կառավարության օրինագիծը պարտադրում է օտարերկրյա ուսումնական հաստատություններին դասավանդման տարածքներ ունենալ իրենց գրանցման երկրներում, Կենտրոնական Եվրոպական համալսարանը գրանցված է ԱՄՆ-ում և նման հարթակ չունի։