Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հրթիռային նոր հարված հասցնել Սիրիային՝ հաղորդում է The Sun-ը: Թերթին տված հարցազրույցում նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում իր գործողություններով հստակ և ընդհանուր ազդանշան են փոխանցել Արևմուտքին:
«Կարևորն այն է, որ նրանք կարող են կրկին դա անել»,- ասել է Ջոնսոնը: Նա ընդգծել է, որ մտադիր է աշխատել ԱՄՆ-ի և G7 երկրների հետ՝ Սիրիայում պատերազմը վերջ դնելու և երկիրը վերակառուցելու համար: «Կասկած չկա, որ Սիրիայում իրավիճակն արմատապես կփոխվի ԱՄՆ-ի գործողություններից հետո»,- ասել է նա: