Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եթե ՀԱԿ- ՀԺԿ դաշինքը չդիմի ՍԴ, ապրիլի 27-ից կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը

Եթե ՀԱԿ- ՀԺԿ դաշինքը չդիմի ՍԴ, ապրիլի 27-ից կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը
10.04.2017 | 17:43

Նոր խորհրդարանն աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:

«Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Մենք ունեցել ենք և 6 հանձնաժողով, և 12, բայց կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը: Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց թիվը կկրճատվի»,- նշեց նա: Հրայր Թովմասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ կկրճատվեն Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: Համաձայն Սահմանադրության, նոր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հրաժարական կտա:

«Կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրում կձևավորվի կառավարություն: 20 օրում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը, որը խորհրդարանը կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ