Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Էրբիլում աշխատող դիվանագետների և հյուպատոսների հետ, որ տեղեկացնեն անկախության հանրաքվեի անցկացման մասին, հայտնում է «Քրդստանի հայրենասիրական միություն» մեդիակենտրոնը: Մեդիակենտրոնի տվյալով՝ հանդիպումը կայացել է Էրբիլում:
«Քրդերը իրենց ցանկությունն են փոխանցել երկրներին, որոնք ներկայացուցչություն ունեն Քրդստանում: Նշվել է, որ հանրաքվեն ցանկացած ժողովրդի բնական իրավունքն է, այդ թվում՝ քուրդ ժողովրդի»,- ասել է հանդիպմանը մասնակից քուրդ քաղաքական գործիչներից մեկը: Քուրդ քաղաքական գործիչները մեջբերել են նաև Իրաքյան Քրդստանի վարչապետ Բարզանիի մարտի 23-ի հայտարարությունը, որ անկախության հանրաքվեն տեղի է ունենալու այս տարի: