Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մակքեյնը Իդլիբի քիմհարձակման մեղքը մասնակի բարդել է Թրամփի վարչակազմի վրա

Մակքեյնը Իդլիբի քիմհարձակման մեղքը մասնակի բարդել է Թրամփի վարչակազմի վրա
10.04.2017 | 18:08

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահ, հանրապետական Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ Սպիտակ տունը մասամբ պատասխանատու է սիրիական Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման համար։

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ դրան հանգեցրել է մարտի վերջին արված հայտարարությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումն իշխանությունից Վաշինգտոնի հիմնական առաջնահերթությունը չէ։ Հայտարարությունն արել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մինչ հարձակումը։


«Կարծում եմ, որ հավանաբար նրա վրա կարելի է մասնակիորեն բարդել մեղքը»,- նշել է սենատորը։ Նա ընդգծել է, որ համաձայն չէ Թիլերսոնը, համաձայն որի՝ ԱՄՆ-ը պետք է սկզբում ոչնչացնի «Իսլամական պետությունը» և միայն հետո գործ ունենա Ասադի ռեժիմի հետ։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ