Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ է, որ մենք ունենք ընտրողներ, մարդիկ տեսել են ռեալ հաջողության պատմություն՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը։
«Մարդիկ պետք է ընտրություն կատարելիս հաշվի առնեն, որ այն ավագանիների թիմը, այն քաղաքապետը, որ պետք է աշխատի, նաև պետք է իր թիկունքում ունենա խորհրդարանում աջակցություն»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ կարող է «Ելք»-ին մրցակից լինել Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ «Բացի այդ ամենից, «Ելքը» նաև երեք կուսակցությունների միավորում է և ունի բավականաչափ մարդկային, երիտասարդական ներուժ։ Մրցակից չեմ համարի նորաստեղծ կուսակցությանը, որը երեկ չէ առաջին օրն է գրանցվել»,- ասաց Դավիթ Խաժակյանը։ «Ելք» դաշինքի անդամները հաջողություն մաղթեցին «Երկիր ծիրանի»-ին ընտրություններում։