ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվել են կիրակի, Եգիպտոսի Ղպտի եկեղեցու տաճարներում։
«ԱԽ անդամները վճռականորեն դատապարտում են նողկալի և ստոր ահաբեկչական հարձակումները, որոնք կատարվել են եգիպտական Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների երկու ղպտիական տաճարներում՝ կիրակի՝ Ծաղկազարդի առիթով անցկացված պատարագների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել են առնվազն 41 անձինք, ավելի քան 100-ը՝ վիրավորվել»,- ասվում է ՄԱԿ ԱԽ հայտարարությունում։ ԱԽ անդամները խորին ցավակցություններ են հայտնել զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։