Կիպրոսի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ միջազգային հանրությանը կոչ անելով հանցագործությունը ճանաչել: Խորհրդարանի նիստում խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը նշել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի է անցել, սակայն Թուրքիան մինչև հիմա հրաժարվում է ճանաչել 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ հայտնում է Famagusta Gazette-ն:
Սիլուրիսը միջազգային հանրությանը կոչ է արել Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել: Խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մեղավորները անպատիժ են մնում: Նա նշել է, որ ավելի քան 100 տարի հայերը պահանջում են պատմական անհերքելի փաստերի լիակատար ճանաչում: