Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ի՞նչ արժեր ՌԴ- Բելառուս հաշտությունը

Ի՞նչ արժեր ՌԴ- Բելառուս հաշտությունը
10.04.2017 | 22:55

Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի հերթական վարկը կտրամադրի Բելառուսին՝ դա ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների հիմնական արդյունքն է, որի մասին երեկ հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:

«Լավ պայմաններով հավելյալ վարկի հանձնարարականներ էին տրվել երկու նախագահների վերջերս կայացած հանդիպմանը»,- ասել է փոխվարչապետը: Սեմաշկոյի խոսքով՝ Ռուսաստանը կաջակցի, որ Բելառուսը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանա երրորդ և չորրորդ տրանշները՝ յուրաքանչյուրը 300 միլիոն դոլարի: 2016-ին Բելառուսն արդեն ստացել էր այդ հիմնադրամի երկու փոխանցումները՝ 800 միլիոն դոլար։


Փորձագետները նկատում են, որ ռուս-բելառուսական տնտեսական հարցերի շուրջ կոշտ հակամարտությունից հետո երկու նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում արդյունավետ էր հատկապես բելառուսական կողմի համար։ Լուկաշենկոյին հաջողվել է պայմանավորվել՝ և ռուսական պարտքի, և գազի գնի շուրջ, որը նվազելու է 2018-ին և 2019-ին։ Մոսկվան պարտավորվել է Բելառուսին տրամադրել էներգակիրները նախկին ծավալով, որ, Լուկաշենկոյի խոսքով, կփոխհատուցի ռուսական գազի բարձր գինը։ Բելառուսին «Գազպրոմը» գազը 1000 խորանարդ մետրը 130 դոլարով է վաճառում:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ