Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ մարտի 26-ի բազմամարդ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկաններին դիմադրության պատճառով 15 օրվա ազատազրկման էր դատապարտվել, ազատ արձակվեց: Նավալնին բերման էր ենթարկվել Մոսկվայում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ: Նա տուգանվել է 350 դոլարով: