Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի ԱԳ նախարարը կգա Հայաստան

Վրաստանի ԱԳ նախարարը կգա Հայաստան
10.04.2017 | 22:58

Ապրիլի 11-12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն:


Վրաստանի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ապրիլի 11-ին կկայանան ԱԳ նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ