«Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում փախստականի կարգավիճակ հայցող անձանց թիվը կտրուկ նվազել է։ 2017-ի հունվարից մարտ Գերմանիա են ժամանել 47 հազար փախստականներ, մեծամասնությունը՝ Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Անցյալ տարի նույն ժամանակահատվածում Գերմանիայում գրանցվել են 174 հազար նոր փախստականներ։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուսումնասիրվել է փախստականի կարգավիճակի ստանալու 200 հազար դիմում, 37 տոկոսը մերժվել է։ Գերմանիայի իշխանությունները փախստականների հոսքի կտրուկ կրճատումը պայմանավորում են ԵՄ-ի և Թուրքիայի միջև 2016-ի մարտին կնքված փախստականների հարցով համաձայնագրով։