Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իլհամ Ալիև. «Լապշինի արտահանձնումը Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունն էր»

Իլհամ Ալիև. «Լապշինի արտահանձնումը Ադրբեջանի դիվանագիտական հաջողությունն էր»
10.04.2017 | 23:03

«Մինսկի խումբը պետք է սաստկացնի Երևանի նկատմամբ գործադրվող ճնշումը»՝ կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին»,- ասել է Ալիևը:


Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է սառեցնել բանակցությունները, «բայց դա նրան չի հաջողվի»: Դիմելով կառավարության անդամներին` Ադրբեջանի նախագահը հիշել է 90-ականների սկզբին ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը, հայտարարելով, թե դրանք պետք է կյանքի կոչվեն, և հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: «Վաղ թե ուշ, միևնույն է, Ադրբեջանը ազատագրելու է գրավյալ տարածքները»՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:
Նա անդրադարձել է փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեին` պնդելով, որ օրինական ուժ չունի: «Այդ հանրաքվեն անցկացնելով` Հայաստանը հերթական անգամ խայտառակ եղավ: Հարևան երկրները, Մինսկի խմբի համանախագահ պետությունները, Եվրամիությունը, բազմաթիվ այլ երկրներ` բոլորն էլ դատապարտեցին այդ այսպես կոչված հանրաքվեն և հայտարարեցին, որ չեն ընդունում դրա արդյունքները: Այդպիսով միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,- համոզված է Ալիևը:
Խոսելով հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների մասին` Ադրբեջանի նախագահը խոստացել է ակտիվ շինարարություն ծավալվելու «երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից անմիջապես հետո»:


Ալիևը խոսել է Ֆիզուլիի շրջանում` շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող Ջոջուղ Մարջանլի գյուղում ծավալված աշխատանքների մասին: «Ջոջուղ Մարջանլիում այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Առաջին փուլում մենք 50 տուն, մզկիթ և դպրոց կկառուցենք: Հետագայում տների թիվը կհասնի 150-ի: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ և կվերականգնի այն բոլոր գյուղերն ու քաղաքները, որոնք այժմ գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո»,- հայտարարել է Ալիևը:


Նա չի շրջանցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի` Բելառուսի կողմից արտահանձնման փաստը: Նրա խոսքով՝ Լապշինի շուրջ ծավալված պատմությունը «Բաքվի արտաքին քաղաքականության հաջողությունն էր»: «Համոզված եմ, որ բլոգերի` արտերկրում իրականացված ձերբակալությունն ու հետագա արտահանձնումը դաս կլինեն թե նրա համար և թե այն անձանց, ովքեր խախտում են Ադրբեջանի օրենսդրությունը»,- ասել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ