Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բիլ Քլինթոնի գուլպաները Ջորջ Բուշ ավագին

Բիլ Քլինթոնի գուլպաները Ջորջ Բուշ ավագին
10.04.2017 | 23:04

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այցելել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին: «Շատ հաճելի էր այսօր ժամանակ անցկացնել Ջորջ Բուշ ավագի և նրա կնոջ հետ՝ Հյուսթոնում։ Մենք խոսեցինք երեխաների, թոռների, հին ու նոր ժամանակների մասին։ Եվ գուլպաների մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Քլինթոնը։ Մակագրության ներքո նա լուսանկար է տեղադրել, որտեղ Ջորջ Բուշ ավագին երկու զույգ գուլպա է նվիրում։ Ջորջ Բուշ ավագը հայտնի է որպես ուրախ պատկերներով գուլպաների սիրահար և կոլեկցիոներ։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ