Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը սպառնում է ավելացնել ռազմական գործողությունները Սիրիայում

ԱՄՆ-ը սպառնում է ավելացնել ռազմական գործողությունները Սիրիայում
11.04.2017 | 14:58

ԱՄՆ-ը սպառնում է ավելացնել ռազմական գործողությունները Սիրիայում, եթե կառավարությունը քիմիական զենք կամ «տակառային ռումբեր» կիրառի՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը:

Երեկ Իտալիայում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները փորձել են ընդհանուր մոտեցում ձևավորել սիրիական ճգնաժամի հարցում, նաև քննարկել են՝ ինչ ճնշումներ կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակից Ռուսաստանի նկատմամբ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետագա ռազմական գործողությունները Սիրիայի կառավարութան դեմ կարող են «շատ վտանգավոր» լինել տարածաշրջանի համար: Նա քննադատել է ամերիկյան հարձակումները՝ կոչ անելով միջազգային հանրությանը հետաքննել այդ մահաբեր գործողությունները:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ