Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Դավթաշենում շուրջ երեք տասնյակ հաստաբուն ծառերի հատման դեպքին։
«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով, և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն», - ասել է Հակոբյանը։