Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սկսվել է Վեդիի ջրամբարի կառուցումը

Սկսվել է Վեդիի ջրամբարի կառուցումը
11.04.2017 | 15:44

Սկսվել է Վեդիի ջրամբարի կառուցումը՝ ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի «հուսալի ոռոգմամբ»։

«29 միլիոն խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։ Այս նախագիծն էական նշանակություն կունենա նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում»,- գրել է վարչապետը՝ շարունակելով. «90 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ»:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ