Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ղազախստանում ԻՊ-ին անդամակցելու համար կզրկեն քաղաքացիությունից

Ղազախստանում ԻՊ-ին անդամակցելու համար կզրկեն քաղաքացիությունից
11.04.2017 | 15:44

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ղազախստանցիները կզրկվեն քաղաքացիությունից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար:

«Мир 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է. «Ղազախստանի օրենսդրության համաձայն, եթե մեր երկրի հպատակը մեկնել է և անդամակցել որևէ ծայրահեղական կազմակերպության, ապա այլևս չի կարող վերադառնալ հայրենիք. ավտոմատ զրկվում է քաղաքացիությունից: Դա ճարահատյալ ձեռնարկված միջոց է»: Նրա խոսքով՝ ներկա պահին ԻՊ-ում գտնվում է ծնունդով Ղազախստանից 500-600 մարդ, իսկ ԽՍՀՄ նախկին երկրներից՝ մինչև 5000:

«Մենք փորձել ենք կանխարգելիչ աշխատանքներ տանել նրանց հետ, ովքեր վերադարձել են ԻՊ-ի շարքերից, սակայն անարդյունք: Այդ պատճառով որոշում է կայացվել փակել նրանց համար դեպի տուն ճանապարհը»,- հավելել է Նազարբաևը:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ