Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալիևը վստահ է՝ ԵՄ-ի հետ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն

Ալիևը վստահ է՝ ԵՄ-ի հետ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն
11.04.2017 | 15:48

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Բաքվի և Բրյուսելի բանակցությունները լավ արդյունքներ կտան: 2016-ի նոյեմբերին ԵՄ Խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մանդատները՝ ԵՄ-ի անունից Ադրբեջանի հետ «համապարփակ համաձայնագրի» հարցով բանակցություններ վարելու համար:

Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996 թ. գործընկերության և համագործակցության համաձայնագրին: «Եվրոպական երկրները մեր առևտրային հիմնական գործընկերներն են, հիմնական ներդրողները, և մենք շատ տարիներ արդյունավետ համագործակցում ենք Եվրամիության հետ: Իմ բոլոր հանդիպումները եվրոպական կառույցների ղեկավարների հետ անցել են անկեղծ մթնոլորտում, փոխըմբռնման պայմաններում: Վստահ եմ, որ այդ բանակցությունները մոտ ժամանակներում լավ արդյունքների կհանգեցնեն»,- ասել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ