Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը խոստովանում է Թուրքիայի գործած ոճիրը

Էրդողանը խոստովանում է Թուրքիայի գործած ոճիրը
11.04.2017 | 15:48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ելույթ է ունեցել Իզմիրում: diken.com.tr կայքը հաղորդում է, որ Էրդողանը ելույթի ժամանակ ասել է. «Հիշո՞ւմ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են այսօր «ոչ» ասում: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»:


Նրա խոսքով՝ Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին դեմ արտահայտվողները երկրի թշնամիներն են: Էրդողանը նաև նշել է, որ աշխարհում «իրական հիվանդը» ոչ թե Թուրքիան է, այլ Եվրոպան: Թուրքական պաշտոնական պատմագրության համաձայն՝ 1922-23 թթ. քեմալական շարժման տարիներին թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել «քրիստոնյա զավթիչներին»՝ որպես իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսևորում:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ