Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի շրջանակում արտերկրի քվեարկությունն ավարտված է

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի շրջանակում արտերկրի քվեարկությունն ավարտված է
11.04.2017 | 15:49

Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկության գործընթացն ապրիլի 9-ին ավարտվել է:
Քվեները անվտանգության հատուկ աշխատակիցների ուղեկցությամբ կբերվեն Թուրքիա, կբացվեն ու կհաշվվեն հանրաքվեի երեկոյան:

Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել մարտի 27-ից: Ոչ պաշտոնական տվյալներով` 57 երկրի 120 ընտրատեղամասում քվեարկել է 1,5 միլիոն ընտրող: Արտերկրում քվեարկելու իրավունք ուներ 2 միլիոն 927 հազար մարդ:
ԱՄՆ-ում քվեարկել են քվեարկելու իրավունք ունեցող 100 հազար քաղաքացիներից 35 հազարը: Ղազախստանում քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 1/3-ը: Քվեարկությանը մասնակցության ցածր ցուցանիշներ են գրանցվել Ավստրալիայում, Վրաստանում, Լիբանանում:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ