Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԱԿ-ը ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրև ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին

ՌԱԿ-ը ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրև ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին
11.04.2017 | 18:44

Անմիջականորեն հետևելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, ինչպես նաև նախորդած և հաջորդող իրադարձություններին, Ուսումնասիրելով միջազգային, տարածաշրջանային, սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացություններիդ ինչպես նաև հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները Միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում և Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները, որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարևորությունը և պետության անվտանգությունը դասում են գերիվեր ամեն տեսակի նկատառումներից, Նաև՝ դրական ակնկալությամբ արձանագրելով քարոզարշավի ընթացքում հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների տված խոստումները, Ռամկավար Ազատական կուսակցությունը տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրև ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին։

Հակառակ բուն քվեարկության ընթացքում կիրառված տեխնիկական նորամուծությունների գոհացուցիչ արդյունքներին, քարոզարշավի ընթացքում մրցակից կողմերին և առհասարակ մամուլին թույլատրված ազատություններին, ինչպես նաև քվեարկության օրը բռնության ու խարդախության դեպքերի համեմատաբար սակավաթիվ լինելու փաստին, դժբախտաբար ընտրական գործընթացը չձերբազատվեց տարբեր մակարդակների վրա բաշխված ընտրակաշառքի, պարտադրանքի, պետական ծառայողների, կրթական համակարգի պատասխանատուների, բանակի, ներքին անվտանգության ծառայությունների և վերջապես՝ պետական վարչամեքենայի զանգվածային օգտագործման հոռի սովորությունից որը մեծապես կանխորոշեց ընտրությունների արդյունքը՝ ապագա խորհրդարանը ձևավորելով այնպես՝ ինչպես նախագծված էր։ Ավելին՝ ընտրությունների նախածրագրման ընթացքում, ելնելով տարբեր պայմանավորվածություններից, ձեռքից բաց թողնվեց Սփյուռքի քաղաքական ողջ ներուժը Մայր հայրենիքի քաղաքական կյանքի միջնորդավորված մասնակիցը դարձնելու առիթը, նախընտրելով ընդամենը մեկ ուժ։ Համենայնդեպս, ելնելով իր հայաստանակենտրոն և հայրենանպատակ սկզբունքից, գոհունակությամբ արձանագրելով հետընտրական խաղաղ գոյակեցության իրողությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը շարունակում է իր այնպայմանադիր նպաստը բերել Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարօրության, հայրենիքի խաղաղ և ապահով զարգացման գործին, և հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին՝ խոստանում է ուշի-ուշով հետևել տրված խոստումների իրագործմանը։

ՌԱԿ Գերագույն խորհուրդ ՌԱԿ Կենտրոնական վարչություն Բոստոն Երևան

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ