G7-ի երկրների և մերձավորարևելյան 5 պետությունների` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Հորդանանի ԱԳ նախարարները Իտալիայի հյուսիսում գտնվող Լուկկա քաղաքում բանակցությունների ընթացքում չեն կարողացել միասնական քաղաքականություն մշակել Սիրիայի հարցում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը նշել էր, որ այս հանդիպման ընթացքում կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Սիրիայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: