Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանը պատրաստվում է ՀՕՊ համակարգեր ձեռք բերել Ֆրանսիայից

Վրաստանը պատրաստվում է ՀՕՊ համակարգեր ձեռք բերել Ֆրանսիայից
11.04.2017 | 22:10

Վրաստանը պատրաստվում է ֆրանսիական արտադրության հակաօդային պաշտպանության միջոցներ ձեռք բերել՝ Վրաստանի խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ` Փարիզ այցի շրջանակում: «Հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման համար»,- ասել է Իզորիան:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ