Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Այսօրվա հանդիպումն էլ դրա վառ ապացույցն էր»,- նշեց Է.Նալբանդյանը: Ջանելիձեն շնորհավորեց ՀՀ իշխանություններին՝ ԱԺ ընտրությունների հաջող անցկացման ու խորհրդարանական համակարգին անցնելու կապակցությամբ։
«Քննարկել ենք համագործակցության բոլոր հնարավորությունները։ Ընդգծել ենք մեր պատրաստակամությունը՝ ավելի ինտենսիվ դարձնել քաղաքական համագործակցությունը։ Քննարկել ենք տրանսպորտին, զբոսաշրջությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվել է սևծովյան նավահանգիստների օգտագործումն ու երկու երկրների հնարավորությունները՝ որպես տարանցիկ երկրներ»,- նշեց Վրաստանի արտգործնախարարը: