Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆիյոնը Ֆրանսիայի գլխավոր խնդիրը համարում Է ԱՄՆ- ՌԴ հակամարտության կանխումը

Ֆիյոնը Ֆրանսիայի գլխավոր խնդիրը համարում Է ԱՄՆ- ՌԴ հակամարտության կանխումը
11.04.2017 | 22:16

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ՌԴ հակամարտություն թույլ չտալու համար: Հեռուստահաղորդավարի հարցին, թե ինքն ինչ կասեր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, եթե հանդիպեր, Ֆիյոնը պատասխանել է. «Առաջին հերթին ես կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու՝ ունենալով միայն մեկ մտահոգություն՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել, որ ռազմական դիմակայություն թույլ չտրվի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև»:

Ֆիյոնը նաև նշել Է, որ «ընդհանուր թշնամին իսլամական ամբողջատիրությունն է, որը տարածվել Է ԱՄՆ-ի սխալների, հատկապես Իրաքում պատերազմի պատճառով»:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ