Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վլադիմիր Պուտին. Ձանձրալի է, աղջիկներ

Վլադիմիր Պուտին. Ձանձրալի է, աղջիկներ
11.04.2017 | 22:37

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները, մեջբերել է Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի վեպը։ «ՈՒզում եմ ասել՝ ձանձրալի է, աղջիկներ։ Մենք այդ ամենն արդեն տեսել ենք, դիտարկել ենք»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները համեմատել է Իրաքում 2003-ի իրադարձությունների հետ։ «Դրանից հետո Իրաքում սկսվեց ռազմական արշավ, իսկ ավարտվեց երկրի փլուզումով, ահաբեկչական սպառնալիքի աճով ու միջազգային բեմահարթակում ԻՊ-ի հայտնվելով»,- մեջբերում է Պուտինին Life-ը։

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ