Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային

Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային
11.04.2017 | 22:38

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային՝ հայտարարելով, որ պետք է ընտրի կամ ԱՄՆ-ի հետ գործընկերությունը, կամ մնա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իրանի և «Հըզբոլլահի» կողքին, հաղորդում է AP-ն: «Մենք ցանկանում ենք թեթևացնել սիրիացի ժողովրդի տանջանքը. Ռուսաստանը կարող է լինել այդ ապագայի մի մասը և կարևոր դեր խաղալ: Կամ Ռուսաստանը կարող է շարունակել աջակցել այդ խմբին, որը մեր կարծիքով, չի համապատասխանում Ռուսաստանի շահերին՝ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է նա:

Պետդեպի ղեկավարի կարծիքով՝ ակնհայտ է, որ Ասադի ընտանիքի կառավարումը մոտենում է ավարտին, սակայն հարց է՝ ինչպես այն կավարտվի: Անցումային գործընթացը շատ կարևոր է հենց Սիրիայի համար՝ նշել է նա:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ