Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պայթյուններ՝ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ

Պայթյուններ՝ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ
12.04.2017 | 09:50

Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային թիմի ավտոբուսի մոտ երեք պայթյուն է որոտացել, «Բորուսիայի» 26-ամյա իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել է հիվանդանոց։ Ակումբի հաղորդմամբ, Բարտրան լուրջ վնասվածքներ չի ստացել։ Պայթյունները տեղի են ունեցել, երբ թիմը պատրաստվում էր հյուրանոցից մեկնել Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղին։


«Միջադեպը տեղի ունեցավ ավտոբուսի շարժվելուց կարճ ժամանակ անց։ Ավտոբուսը վնասվել է երկու տեղում»,- CNN-ի փոխանցմամբ, հայտնել է ակումբը։
Ոստիկանության հաղորդմամբ, պայթյունի հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ կոտրվել են ավտոբուսի պատուհանները, և տուժել է մեկ մարդ։

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ