Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պյոտր Սվիտալսկի. Ընտրազանգվածին կաշառելը վնասում է Հայաստանի վարկանիշին

Պյոտր Սվիտալսկի. Ընտրազանգվածին կաշառելը վնասում է Հայաստանի վարկանիշին
12.04.2017 | 09:51

Ընտրողներին կաշառելն ու առավել լայն ընտրական կոռուպցիան ստվերում են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընդհանուր պատկերը։ Այդ երևույթը վնասում է Հայաստանին ու երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը՝ ապրիլի 11-ին Գյումրիում լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։


«Այո, Հայաստանը խնդիր ունի, բայց ես ապագային լավատեսորեն եմ նայում։ Ես իմ ամբողջ ժամանակը ծախսում եմ վերլուծելով, թե ինչ պրակտիկ մեթոդներ կարելի է ձեռնարկել՝ ապագայում քաղաքական կոռուպցիայի նման ակտերը կանխելու համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները պետք է լուրջ քննարկումներ սկսեն, թե ինչպիսի օրինական կամ վարչական միջոցներ կարող են ձեռնարկվել՝ ձայները գնելն ու վարչական ռեսուրսը կանխելու համար»,- ասել է նա։ Նշելով, որ ԵՄ դիտորդներն արդեն տվել են իրենց գնահատականը ընտրությունների վերաբերյալ՝ Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին՝ Եվրամիության ֆինանսավորած նախագիծը ներդնելու համար։ Ներդրված նորարարությունների շնորհիվ՝ հայ ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ձայները հնարավոր չէ գողանալ։ Իհարկե, տեխնիկայի հետ ինչ-ինչ խնդիրներ եղան, և ամեն ինչ չէր աշխատում ինչպես պետքն է։ Սակայն դիվանագետի խոսքով՝ նման նախագիծը դեռ երբեք չէր ներդրվել այդքան կարճ ժամանակում։Հայաստանում այն ավելի լավ է գործել, քան ԵՄ-ում կարող էին սպասել, և նույնիսկ ավելի լավ, քան այլ երկրներում, որտեղ ներդրվել էր։
Ինչպես նշել է Պյոտր Սվիտալսկին՝ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու, ճնշում գործադրելու և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ հաղորդումներ են ստացվել։ Բայց դեսպանը հույս է հայտնել, որ այդ բոլոր խնդիրներով կզբաղվեն, և ապագայում Հայաստանում ընտրությունները կլինեն ազնիվ ու թափանցիկ։ Այժմ նրա խոսքով՝ նրանք վերլուծում են ձեռքի տակ եղած բոլոր տվյալները և ավելի ուշ կներկայացնեն իրենց վերջնական եզրակացությունները։


«Ժողովրդավարությունը գործընթաց է, մշտական շարժում, և ապրիլի 2-ին արվել է կարևոր քայլը, այդ գործընթացը կշարունակվի, այն անդառնալի է»,- ասել է նա։
ԵՄ դեսպանը հատկապես նշել է երիտասարդության ակտիվությունը ընտրությունների ժամանակ և շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակությանը, որը դիտորդական առաքելություն էր իրականացնում։

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ