Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան, Սիրիան և Իրանը «չկայացած պետություններ» են: Մեկնաբանելով Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները՝ նա ասել է. «Երկրները, որ չեն աջակցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ Սիրիան, Հյուսիսային Կորեան, Իրանը և Ռուսաստանն են: Նրանք բոլորը չկայացած պետություններ են, բացառությամբ Ռուսաստանի»:
Նրա խոսքերով` «սա ամենալավ ժամանակը չէ այդ երկրների հետ կոկտեյլի երեկո կազմակերպելու համար»: Սփայսերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Հյուսիսային Կորեայի հրթիռային զարգացմանը և կկատարի համապատասխան գործողություններ Փխենյանին զսպելու համար` առանց նախազգուշացման: