Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երբ երազանքները կատարվում են 82 և 69 տարեկանում

Երբ երազանքները կատարվում են 82 և 69 տարեկանում
12.04.2017 | 16:12

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Նարա Շլեպչյանին և Մերուժան Տեր-Գուլանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ներկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել Շլեպչյանին և Տեր-Գուլանյանին:

Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսությունում նրանց երկարամյա աշխատանքային փորձը, զգալի ներդրումը, լրագրության ոլորտի զարգացման գործում ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, հասարակության լայն շրջանում հեղինակությունն ու վստահությունը:
Նարա Շլեպչյանը 82 տարեկան է, Մերուժան Տեր-Գուլանյանը՝ 69:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ