Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երբ ռուսները մոռանում են Ռուսաստանի անցյալը

Երբ ռուսները մոռանում են Ռուսաստանի անցյալը
12.04.2017 | 16:14

Վերջին կես տարում ռուսաստանցիների տրամադրվածությունը Թուրքիայի հանդեպ զգալիորեն բարելավվել է, պնդում են մոսկվացի սոցիոլոգները: «Լևադա» սոցիոլոգիական ծառայության` շաբաթասկզբին հրապարակած տվյալների համաձայն, 2016-ի սեպտեմբերից Թուրքիայի հանդեպ դրական վերաբերմունք որդեգրած ռուսաստանցիների թիվն աճել է 16 տոկոսով: Եթե անցած տարվա սեպտեմբերին Թուրքիայի` որպես պետության մասին դրական կարծիք ուներ Ռուսաստանի բնակիչների 31 տոկոսը, այժմ՝ 47: Թուրքիային բացասաբար վերաբերվող ռուսաստանցիների քանակը անցած վեց ամիսներին նվազել է 12 կետով` հասնելով 28 տոկոսի:

Ռուսաստանցիների` Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը համընկել է Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ռուսաստանյան լրատվամիջոցներում Թուրքիայի դեմ ուղղված քարոզչության դադարեցմանը: 10 ամիս առաջ` 2016-ի հուլիսին ռուսաստանցիների զգալի մասը միանգամայն այլ մոտեցում ուներ Թուրքիայի հանդեպ: «Լևադա» կենտրոնի հարցման համաձայն, անցած տարվա ամռանը ռուսաստանցիների 64 տոկոսը պնդում էր, թե Թուրքիայի հանդեպ բացասական վերաբերմունք ունի: «Լևադա»-ի փորձագետները նշում են, որ Թուրքիայի հանդեպ տրամադրությունների փոփոխության ֆոնին ռուսաստանցիների շրջանում գերակշռում է բացասական վերաբերմունքը հատկապես Արևմուտքի և ՈՒկրաինայի հանդեպ: ԱՄՆ-ի հանդեպ բացասաբար է տրամադրված Ռուսաստանի բնակիչների 51 տոկոսը, 53 տոկոսը նշել է, որ որևէ դրական զգացում չունի Եվրամիության հանդեպ, 56 տոկոսը, բացասաբար է տրամադրված ՈՒկրաինայի հանդեպ:

Ղրիմի բռնակցումն ու Արևելյան ՈՒկրաինայում ծավալված իրադարձությունները ռուսաստանյան հանրության շրջանում ՈՒկրաինայի հանդեպ միանգամայն այլ տրամադրություններ էին գերակշռում: 2014-ի հունվարին` Վիկտոր Յանուկովիչի տապալումից ընդամենը մեկ ամիս առաջ, ռուսաստանցիների 65 տոկոսը նշում էր, որ ՈՒկրաինայի հանդեպ միանշանակ դրական վերաբերմունք ունի:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ