ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի անդամների արձագանքը սիրիական ավիաբազային ուղղված ԱՄՆ հարվածին համեմատել է չինական արձանիկների վարքի հետ՝ փոխանցում է BBC-ին: «Ինչպես են արձագանքե՞լ ՆԱՏՕ-ի դաշնակիցները։ Բոլորը գլխով են անում, ինչպես չինական արձանիկներ՝ չվերլուծելով տեղի ունեցող ոչինչ»,- ասել է Պուտինը՝ «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ՌԴ նախագահի խոսքով՝ սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չկան։
«Իսկ միջազգային իրավունքի խախտումներ կան։ Դա ակնհայտ փաստ է։ Առանց ՄԱԿ ԱԽ արտոնման հարված է հասցվում ինքնիշխան երկրի»,- ասել է Պուտինը։