Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԴ ԱԴԾ-ն զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին

ՌԴ ԱԴԾ-ն զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին
12.04.2017 | 16:18

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տվյալներ ունի Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողությունների մտադրության մասին: «Այժմ օպերատիվ տեղեկություններ կան, որ Մերձավոր Արևելքում ԻՊ կազմում գործող ահաբեկչական խմբավորումների պարագլուխները մտադրություններ ունեն ահաբեկչական գործողություններ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում»,- ասել է նա:

Ըստ նրա՝ ՌԴ-ում ահաբեկչական խմբերի համար հիմք են ԱՊՀ երկրներից ներգաղթած աշխատանքային միգրանտները: «ՌԴ տարածքում այդ անձինք ակտիվ անդամագրման աշատանքներ են ծավալում ներգաղթյալների շրջանում»,- ասել է նա: ԱԴԾ ղեկավարն առաջարկել է լրացուցիչ սահմանային հսկողություն հաստատել այն մարդկանց հարցում, որոնք կարող են առնչություն ունենալ ահաբեկչական խմբավորումներին, կասեցնելու համար նրանց ներթափանցումը երկիր:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ