Երևանի ավագանու ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ն ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել տեղակայման վայրերը: Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:
Թիվ 1 տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, թիվ 2-ը՝ Նոր Նորք վարչական շրջանը, թիվ 3-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, թիվ 4-ը՝ Արաբկիր վարչական շրջանը, թիվ 5-ը՝ Դավթաշեն վարչական շրջանը, թիվ 6-ը՝ Աջափնյակ վարչական շրջանը, թիվ 7-ը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, թիվ 8-ը՝ Շենգավիթ վարչական շրջանը, թիվ 9-ը՝ Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, թիվ 10-ը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները: