«Վեստի» ռադիոկայանի ունկնդիրները հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին խորհուրդ են տվել Բաքվին չնայել ավտոմեքենայի պատուհանից։
«Վեստի» ռադիոկայանի հետ հարցազրույցում Սոլովյովը կիսվել է Բաքու այցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հետ հանդիպման տպավորություններով։
«Ես ավտոմեքենայի պատուհանից տեսա քաղաքը՝ երևում է, որ փողեր են։ Եվ կարծում եմ, որ մեծ փողեր։ Քաղաքը շատ խնամված է։ Շատ մաքուր։ Մի քանի աչքի ընկնող ճարտարապետական գլուխգործոցներ կային, այդ թվում նաև հայտնի ճարտարապետների, մասնավորապես՝ իրանցի ճարտարապետի՝ կնոջ, նրա ազգանունը չեմ հիշում, որ ստեղծել է Հեյդար Ալիևի կենտրոնը։ Իսկապես գեղեցիկ է։ Ոչինչ չեմ կարող ասել»,- անկեղծացել է Սոլովյովը։ Գերմանիայում բնակվող ունկնդիրներից մեկը հաղորդագրություն է ուղարկել. «Շատ քծնող արձագանք։ Ադրբեջանի բռնապետը երջանիկ կլինի։ Հաջորդ անգամ դուրս եկեք ավտոմեքենայից և այդ «գեղեցկությանը» «մոտիկից» նայեք, խոսեք ժողովրդի հետ, ձեզ հիասթափություն է սպասում»։