Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ: «Մենք կսկսենք նախապատրաստական աշխատանքը»,- ասված Է Նազարբաևի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հոդվածում:
«Մինչև 2017-ի վերջը, գիտնականների և հասարակայնության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, պետք Է մշակվի ղազախական նոր այբուբենի միասնական ստանդարտ և լատինական գրի անցման գրաֆիկ»,- գրել է նախագահը: