Վրաստանը որոշել է մինչև 2017-ի ավարտը գազ չգնել ռուսական «Գազպրոմից»՝ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Վրաստանն իր կարիքները կբավարարի Ադրբեջանից մատակարարվող գազով:
Կալաձեն նշել է, որ Վրաստանը պատրաստվում է թուլացնել կախվածությունը ռուսական գազից: Այդ նպատակով գազապահեստարան է կառուցվում, որը շահագործման կհանձնվի 2020-ին: Վրաստանը 2007-ից ուղղակի գազ չի գնում Ռուսաստանից, այլ դեպի Հայաստան տարանցիկ փոխադրման համար ստանում էր փոխադրված ծավալի 10 %-ը: Այս պայմանագրի ժամկետն ավարտվել է 2017-ի հունվարի 1-ին: Այժմ Վրաստանը տարանցիկ փոխադրման դիմաց ստանում է թե գազ, թե գումար, իսկ 2018-ից միայն գումար կստանա: