Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարին

Պուտինը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարին
13.04.2017 | 12:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում երկու ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ՝ հաղորդում են ԱՄՆ լրատվամիջոցները: Հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայում քիմիական հարձակման ֆոնին ՌԴ-ի և ԱՄՆ-ի լարված հարաբերությունների ֆոնին: Վաշինգտոնը պնդում է, որ քիմիական զենքը կիրառելու հրահանգը տվել է Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:


Նախքան Պուտինի հետ հանդիպումը Թիլերսոնը մի քանի ժամ շարունակ բանակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կրեմլը նախապես չէր հայտարարել Թիլերսոնին ընդունելու Պուտինի մտադրության մասին, և մինչև վերջին պահը հայտնի չէր՝ Պուտին - Թիլերսոն հանդիպում կկայանա՞, թե՞ ոչ:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ