Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ - Մուալեմը ապրիլի 13-15-ին այցելելու է Մոսկվա՝ բանակցելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը:
Մարիա Զախարովան նաև ասել է, որ ապրիլի 14-ին Մոսկվայում եռակողմ բանակցություններ են վարելու Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները: