Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նավալնին նոր համազգային ցույցերի կոչ է անում

Նավալնին նոր համազգային ցույցերի կոչ է անում
13.04.2017 | 12:50

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է անում հունիսի 12-ին երկրով մեկ բողոքի ակցիաներ անցկացնել: 15-օրյա կալանքից ազատ արձակվելուց երկու օր անց Նավալին բողոքի նոր ակցիաներ կազմակերպելու կոչն ինտերնետային իր կայքում տեղադրել է այսօր: Հունիսի 12-ը նշվում է որպես Ռուսաստանի օր:

1990-ին այդ օրը Ռուսաստանը հռչակել է իր անկախությունը նախկին Խորհրդային Միությունից: Իշխանություններին խստորեն քննադատող Նավալնիի կոչով մարտի 26-ին զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան Ռուսաստանի խոշոր քաղաքներում: Մարտյան ցույցերի ընթացքում միայն Մոսկվայում ոստիկանությունը մոտ հազար մարդու բերման էր ենթարկել, այդ թվում հենց իրեն՝ Ալեքսեյ Նավալնիին:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ