Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցության հարցը

ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցության հարցը
13.04.2017 | 12:52

ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ ապագա համագործակցության հարցը՝ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: «Հաշվի առնելով, որ քննարկումները դեռ չեն ավարտվել, կոռեկտ չի լինի, որ քննարկենք ապագա կառավարության, նախարարական պորտֆելների, ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների հարցը։ Դրանք դեռ չեն քննարկվել»,- ասաց Շարմազանովը։

Նա վերահստատեց, որ Կարեն Կարապետյանը մնալու է վարչապետի իրենց թեկնածուն և նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց օրակարգում չկա։
Շարմազանովը նաև նշեց, որ մամուլում շրջանառվող լուրերը հնարավոր է իրականություն դառնան և ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը գործուղվեն պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ քաղաքական որոշումը արդեն կայացված է և մնացածը ժամանակի հարց է։
Հաշվի առնելով, որ օրեր առաջ ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ ԳՄ նիստում ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփվել են ընտրությունների արդյունքները՝ ասել է Էդուարդ Շարմազանովը։

«Նիստում քննարկել ենք նաև Երևանի ավագանու ընտրություններում մեր մասնակցության կազմակերպչական խնդիրները, ծրագիրը, որ ավարտական փուլում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ