ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «դաստիարակել» է ամերիկացի լրագրողներին, որ փորձել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ նախարարի հանդիպումից առաջ բղավելով հարցեր տալ:
«Ճի՞շտ է, որ դուք աջակցում եք Սիրիայի կառավարությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սպիտակ տան երեկվա հայտարարությունները»,- հարցրել է մի թղթակցուհի: «Սպիտակ տան երեկվա հայտարարություններին պատասխան ունե՞ք»,- բղավել է երկրորդը:
«Ո՞վ է ձեզ դաստիարակել: Ո՞վ է ձեզ նման պահվածք սովորեցրել»,- ի պատասխան հարցրել է Լավրովը: Ելույթ ունենալուց հետո նա խոսքը փոխանցել է Թիլերսոնին, որից հետո դիմելով ամերիկացի լրագրողուհուն՝ ասել է. «Հիմա կարող եք բղավել»: Նա ժպտացել է և ասել. «Շնորհակալություն»: Գործընկերները ծաղրը չեն կռահել և սկսել են կրկին հարցեր բղավել: