ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հավաստիացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումն արդյունավետ էր:
«Բոլոր խնդիրներով հանդերձ՝ քիչ հեռանկարներ չկան՝ հետագա աշխատանքին միտված: Ռուսաստանը բաց է դրա համար»,- ասել է Լավրովը Վլադիմիր Պուտինի և Ռեքս Թիլերսոնի հանդիպման արդյունքների մասին: