ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան էլ լավ չեն: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է, որ երկկողմ հարաբերությունները «ցածր մակարդակի վրա են»:
«Աշխարհի երկու միջուկային գերտերությունները չեն կարող այսպիսի հարաբերություններ ունենալ»` ասել է Թիլերսոնը Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: