Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գյուղոլորտում ներկրվող ապրանքները կփոխարինվեն տեղականով

Գյուղոլորտում ներկրվող ապրանքները կփոխարինվեն տեղականով
13.04.2017 | 15:36

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով։
«Դրա համար պետք է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը, սերմնաբուծությունը»,- նշեց նա։ Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ:


Նա հանձնարարեց ըստ անհրաժեշտության աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին:
Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց ներդրումային ծրագիր ներկայացնել հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ։ «Այդ ոլորտը շատ շահութաբեր ու հասկանալի բիզնես է, ընթացքում խոսեք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ