Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կստեղծվի անալիտիկ-վերլուծական աշխատանքային խումբ՝ մարզպետի գործառույթները հստակեցնելու, պատասխանատվությունն ու պարտականությունները բալանսավորելու նպատակով: Խումբը կզբաղվի միանման համայնքների միջև բյուջեների տարբերությունը հստակ ընդգծելու, մարզերի ու համայնքների անձնագրերի անալիտիկ համեմատություն իրականացնելու, մարզերի ու համայնքների զարգացման ծրագրերը վերանայելու գործով:
Աշխատանքային խմբի համար նախատեսվող վճարվող աշխատավարձը 2017-ի 10 ամիսներին կկազմի 13960.0 հազար դրամ ներառյալ վերջնահաշվարկը, որի մի մասը՝ 4000.0 հազար դրամ կվճարվի նախարարության տնտեսված միջոցների հաշվին, իսկ մնացած 9960.0 հազար դրամ ծախսը նախատեսվում է կատարել «Վերապատրաստման ծառայություններ» ծրագրից վերաբաշխման միջոցով։