Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը վետո է դրել Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա

Ռուսաստանը վետո է դրել Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա
13.04.2017 | 15:38

ՌԴ-ն արգելափակել է բանաձևի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում ապրիլի 4-ին քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը և Դամասկոսից պահանջում է տեղեկատվություն միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին:

Արևմտյան երկրների պատրաստած փաստաթուղթը հավաքեց ընդունման համար անհրաժեշտ 10 ձայն, որը Մոսկվային հարկադրեց վետո դնել: Բացի ՌԴ-ից, նախագծի ընդունման դեմ հանդես եկավ Բոլիվիան: Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ