Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին քաղաքական երկխոսության մեջ ներգրավելու կոչ է արել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին քաղաքական երկխոսության մեջ ներգրավելու կոչ է արել
13.04.2017 | 15:39

Նոր սառը պատերազմ թույլ չտալու համար անհրաժեշտ է Ռուսաստանին ներգրավել քաղաքական երկխոսության մեջ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։ «Նոր սառը պատերազմից, սպառազինությունների նոր մրցավազքից և լարվածության ուժեղացումից խուսափելու համար պետք է շարունակել ներգրավել Ռուսաստանին քաղաքական երկխոսությունում»: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքը չի ցանկանում «նոր սառը պատերազմ, սպառազինությունների նոր մրցավազք»։

Ստոլտենբերգն ու Թրամփը քննարկել են ապրիլի 4-ին սիրիական Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հարձակման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Քիմիական զենքի ցանկացած օգտագործում անընդունելի է և չի կարող անպատասխան մնալ»,- ընդգծել է նա։ ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անվանել է արդյունավետ։

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ